Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ողջունում եմ նախկին նախագահին Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ծրագիրը, քանի որ դա մի վայր է, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին՝ թե՛ բժշկական, թե՛ անվտանգության առւոմով
Ես ողջունում եմ նախկին նախագահին Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ծրագիրը, քանի որ դա մի վայր է, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին՝ թե՛ բժշկական, թե՛ անվտանգության առւոմով,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, ինքը ողջունում է նաեւ հացադուլը դադարեցնելու Ելենե Խոշտարիայի որոշումը:
«Այսպիսով, այս որոշումը լիովին պատասխանում է Ստրասբուրգի դատարանի պահանջին, որին նախապես համաձայնել էր անձամբ նախկին նախագահիը և հայտարարել, որ կդադարեցնի հացադուլը, եթե իրեն տեղափոխեին բազմապրոֆիլ կլինիկա։
Ողջունում եմ նաև Էլենե Խոշտարիայի հացադուլը դադարեցնելու որոշումը: Կարևոր և ճիշտ է կլինիկայի շրջակայքում բողոքի ակցիաներ չանցկացնելու ընդդիմության պատրաստակամությունը, ինչպես նաև որոշ կուսակցությունների՝ խորհրդարանի բոյկոտը դադարեցնելու որոշումը։ Այսօրվա որոշումները քայլ առաջ են, որոնք կապահովեն հասարակության անդորրը և երկրի կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ։