Սալոմե Զուրաբիշվիլի. Ես կտրականապես դատապարտում եմ Ռուսաստանի հերթական ծանր հանցագործությունը, ամբարտակի վրա հարձակումը ցույց է տալիս Ռուսաստանի դաժան մարտավարությունը, ռազմական հանցագործությունները պետք է իրավական պատասխան ստանան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթյունին։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի դաժան մարտավարությունը։

Նրա խոսքով, ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի:

«Ես կտրականապես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից իրականացված հերթական ծանր ռազմական հանցագործությունը։ Քաղաքացիական ենթակառուցվածքի` Նովա Կախովկա ամբարտակի վրա սարսափելի հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի դաժան մարտավարությունը: Այս ռազմական հանցագործությունները պետք է իրավական պատասխան ստանան: Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական ուժերը պայթեցրել են Խերսոնի շրջանում գտնվող ԿախովկԱՅի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Բնակչությունը տարհանվում է Խերսոնից։ Մի քանի բնակավայրեր արդեն մասամբ կամ ամբողջությամբ հեղեղված են։