Սալոմե Զուրաբիշվիլի. Ես կարևոր հանդիպում ունեցա Գիտանաս Նաուսեդայի հետ, Լիտվան միշտ ամուր կանգնած է եղել Վրաստանի կողքին, շնորհակալություն աջակցության համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես կարևոր հանդիպում ունեցա Գիտանաս Նաուսեդայի հետ, Լիտվան միշտ ամուր կանգնած է եղել Վրաստանի կողքին, շնորհակալություն աջակցության համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Այս առնչությամբ Զուրաբիշվիլին գրել է «Թվիթեր»-ում:

«Ես կարևոր հանդիպում ունեցա Վրաստանի վաղեմի բարեկամ և դաշնակից նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Եվրամիություն ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի համար այս վճռորոշ պահին ձեր անսասան աջակցությունն անգնահատելի է։

Լիտվան միշտ ամուր կանգնած է եղել Վրաստանի կողքին։ Շնորհակալություն ձեր կարևոր աջակցության համար»,- գրել է Վրաստանի նախագահը։