Սալոմե Զուրաբիշվիլի. Ես դատապարտում եմ Ուկրաինայի Դնիպրո քաղաքում բնակելի շենքի վրա դաժան հարձակումը, դա միջազգային իրավունքի նորմերի խախտում է
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես դատապարտում եմ Ուկրաինայի Դնիպրո քաղաքում բնակելի շենքի վրա դաժան հարձակումը, դա միջազգային իրավունքի նորմերի խախտում է

Խաղաղ բնակչության դեմ դաժան հարձակումը միջազգային իրավունքի նորմերի խախտում է,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում բնակելի շենքի ռմբակոծության վերաբերյալ։

«Ես կտրականապես դատապարտում եմ Ուկրաինայի Դնիպրո քաղաքում բնակելի շենքի վրա դաժան հարձակումը։ Բնակչության նկատմամբ բռնության անընդունելի դրսեւորումը միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում է։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին Դնեպրում և Ուկրաինայում»,- Twitter-ում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վերջին տեղեկություններով՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ռուսական ավիացիայի կողմից բնակելի շենքի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 73 մարդ։