Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ Երուսաղեմի սինագոգի մոտ հնչած կրակոցներից, դատապարտում եմ խաղաղ ուխտավորների դեմ սարսափելի հարձակումը
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ Երուսաղեմի սինագոգի մոտ հնչած կրակոցներից, դատապարտում եմ խաղաղ ուխտավորների դեմ սարսափելի հարձակումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում արձագանքել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակմանը։

«Ես ցնցված եմ Երուսաղեմի սինագոգի մոտ կրակոցներից։ Ես դատապարտում եմ այս նողկալի հարձակումը խաղաղ ուխտավորների դեմ։ Բռնությունը չի կարող արդարացվել: Աղոթում եմ վիրավորների ու մահացածների հարազատների համար»,- գրել է Զուրաբիշվիլին։

Երուսաղեմի սինագոգի մոտ կրակոցներ են եղել: Արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել, երեք վիրավորի վիճակը ծանր է։ Իսրայելի ոստիկանությունը կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն։