Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ նախագահ Էրդողանին և Թուրք ժողովրդին
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ նախագահ Էրդողանին և Թուրք ժողովրդին

Ես ցնցված եմ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ես ցնցված եմ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից։ Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին և իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նախագահ Էրդողանին և Թուրք ժողովրդին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում։

Պայթյունը Ստամբուլի կենտրոնում տեղի է ունեցել երեկ՝ Իսթիքլալ փողոցում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ գլխավոր հյուպատոսությունը Վրաստանի քաղաքացիների վիրավորման մասին ծանուցում չի ստացել։