Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ և կիսում եմ ծնողների, ընտանիքի և համայն Վրաստանի ցավը
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ և կիսում եմ ծնողների, ընտանիքի և համայն Վրաստանի ցավը

Նման ողբերգությունը չպետք է կրկնվի և ոչ ոք չպետք է վերապրի այն,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Կատարվածի մասին խոսելու համար բառեր գտնել հնարավոր չէ։ Նման ողբերգություն չպետք է կրկնվի և ոչ ոք չպետք է վերապրի այն։

Որպես մարդ՝ ես ցնցված եմ և կիսում եմ ծնողների, ընտանիքի և համայն Վրաստանի ցավը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ըստ առկա տեղեկությունների՝ Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։