Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ ԱՄՆ նախկին նախագահի վրա հարձակումից, քաղաքական բռնությունը ողբալի է և չպետք է տեղ ունենա ժողովրդավարության մեջ
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցնցված եմ ԱՄՆ նախկին նախագահի վրա հարձակումից, քաղաքական բռնությունը ողբալի է և չպետք է տեղ ունենա ժողովրդավարության մեջ

Ես ցնցված եմ ԱՄՆ նախկին նախագահի վրա հարձակումից, քաղաքական բռնությունը ողբալի է և չպետք է տեղ ունենա ժողովրդավարության մեջ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ես խորապես ցնցված եմ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի վրա հարձակումից։

Քաղաքական բռնությունը ողբալի է և չպետք է տեղ ունենա ժողովրդավարական երկրում։

Մաղթում եմ նախագահ Թրամփին և բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում, և իմ ցավակցությունն եմ հայտնում այս հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։