Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, մեր համերաշխություն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը և լեհ ժողովրդին
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, մեր համերաշխություն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը և լեհ ժողովրդին

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանն ու լեհ ժողովրդին,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Այս դժվարին պահին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը և լեհ ժողովրդին։ Լեհաստանը Եվրոպայի սիրտն է։ Ոչ ոք չպետք է մոռանա սա»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում։

Լեհաստանի տարածքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ երկրի տարածքում ընկած հրթիռը պատրաստվել է Ռուսաստանում, թեև հայտարարության մեջ չի նշվում, որտեղից է արձակվել հրթիռը: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ երկիրը դեռ չունի կոնկրետ ապացույցներ, թե ով է արձակել Լեհաստանի տարածք ընկած հրթիռը։ Միջադեպի մասին հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ նախագահը։ Ջո Բայդենի խոսքով, քիչ հավանական է, որ հրթիռն արձակված լինի Ռուսաստանից Լեհաստանի տարածքում: