Սալոմե Զուրաբիշվիլի. Ես այսօր Եվրոպայի հրապարակում եմ ոչ թե որպես նախագահ, այլ որպես քաղաքացի, ով հավատում է, որ Վրաստանը Եվրոպայից բացի այլ ապագա չունի
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես այսօր Եվրոպայի հրապարակում եմ ոչ թե որպես նախագահ, այլ որպես քաղաքացի, ով հավատում է, որ Վրաստանը Եվրոպայից բացի այլ ապագա չունի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ իր նպատակն էր, որ Եվրոպայի հրապարակում այսօրվա հավաքը կուսակցական ժողով չլիներ։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Եվրոպայի հրապարակում հավաքված են քաղաքացիներ, ովքեր այսօր ցանկանում են արտահայտել, որ Վրաստանի միակ հեռանկարը Եվրոպայում է։

Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ ինքը այսօր հանրահավաքին չէ որպես նախագահ, այլ որպես սովորական քաղաքացի, ով կարծում է, որ Վրաստանը Եվրոպայից բացի այլ ապագա չունի։

«Մենք եկել ենք այստեղ անպատրաստ, անկազմակերպ, իմ նպատակն ու ընտրությունը եղել է այն, որ չլինի այստեղ այն, ինչին սովոր եք, կամ ինչ-որ կուսակցական ժողովներ։ Ահա այն քաղաքացիները, ովքեր այսօր ցանկանում էին հայտնել, որ մենք կարծում ենք, որ Վրաստանի ճակատագիրը, Վրաստանի միակ հեռանկարը Եվրոպայում է։ Սա ուզում էինք իրար հանգիստ ցույց տալ։ Այստեղ կարևորն այն է, որ բոլորն ազատ գան, ոչ ոք մյուսից ավելի իրավունքներ չունի։ Ի դեպ, ձեզ համար կարող է ավելի կարևոր լինել, երբ հարցնեք հասարակ քաղաքացիներին, թե ինչու են նրանք եկել, և որ դա իրենց դրսևորումն է և ոչ իմը։ Ես սովորական մարդ եմ, ես այստեղ նախագահ չեմ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Եվրոպայի հրապարակում ներկա են նաև Եվրամիության, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Էստոնիայի և Բուլղարիայի դեսպանները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին և իշխանության ներկայացուցիչներին կոչ է արել հավաքվել Եվրոպայի հրապարակում։

Նախագահը դիմել է քաղաքացիներին, որպեսզի հունիսի 16-ին միասին Եվրոպային ցույց տան, որ Վրաստանն ուզում է Եվրոպա։