Սալոմե Զուրաբիշվիլի. Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինի Վրաստանը, Զելենսկու և Ուկրաինայի կողքին, մեր ազգի արժանապատվությունն է, որ մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ բարեկամ երկիրը պայքարում է ազատության համար
Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում ընթացող հանրահավաքին տեսաուղերձ է ցուցադրվել, որտեղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է հավաքված քաղաքացիներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Ինչպես նախագահն ասել է իր ուղերձում, ինքը կանգնած է այնտեղ, որտեղ Վրաստանն է և կանգնած է նախագահ Զելենսկու և Ուկրաինայի կողքին։
«Ես այսօր այնտեղ եմ, որտեղ պետք է կանգնի Վրաստանը՝ նախագահ Զելենսկու կողքին, Ուկրաինայի կողքին։ Մեր մշակույթի, մեր ավանդույթի և մեր ազգի արժանապատվությունն է, որ մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ մեր բարեկամ երկիրը պայքարում է հանուն ազատության, հանուն անկախության, հանուն եվրոպական ապագայի։ Ես այստեղից ուզում եմ իմ և ձեր աջակցությունը փոխանցել նախագահ Զելենսկիին։ Դուք այն մարդիկ եք, ովքեր այսօր ներկայացնում են Վրաստանի արժանապատվությունը։ Շատ շնորհակալ եմ դրա համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին իր հասցեին։