Սալոմե Զուրաբիշվիլի. Երբ տեսնում ենք Կրեմենչուկի կադրերը, ես ուզում եմ մեր լիակատար համերաշխությունը հայտնել Ուկրաինային այս դաժան հարձակման կապակցությամբ
Սալոմե Զուրաբիշվիլի. Երբ տեսնում ենք Կրեմենչուկի կադրերը, ես ուզում եմ մեր լիակատար համերաշխությունը հայտնել Ուկրաինային այս դաժան հարձակման կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter» սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակման մասին։

Վրաստանի նախագահը լիակատար համերաշխություն է հայտնում Ուկրաինային հերթական դաժան հարձակման կապակցությամբ։

«Երբ մենք տեսնում ենք Կրեմենչուկի կադրերը, ես ցանկանում եմ մեր լիակատար համերաշխությունը հայտնել Ուկրաինային այս դաժան հարձակման կապակցությամբ։ Թույլ տվեք նորից ասել՝ ազատությունն ու անկախությունը միշտ հաղթելու են»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում։