Սալոմե Զուրաբիշվիլի. Երբ այսօր ինչ-որ մեկը համեմատում է Վրաստանը Ռուսաստանի և Նավալնիի հարցեր հետ, դա հարյուր տարի առաջ զոհված երիտասարդների մեծ վիրավորանք է
Սալոմե Զուրաբիշվիլի. Երբ այսօր ինչ-որ մեկը համեմատում է Վրաստանը Ռուսաստանի և Նավալնիի հարցեր հետ, դա հարյուր տարի առաջ զոհված երիտասարդների մեծ վիրավորանք է

Երբ այսօր ինչ-որ մեկը համեմատում է Վրաստանը Ռուսաստանի և Նավալնիի հարցեր հետ, դա մեծ վիրավորանք է հարյուր տարի առաջ զոհված երիտասարդների համար, – ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ յունկերների հուշահամալիրում, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանն անցել է ամենածանր օրերը, եղել են նաև անհաջողություններ, սակայն պետք է նշել, որ այսօր Վրաստանը անկախ և ինքնիշխան երկիր է:

«Մենք ուզում ենք հիշել այն օրը, երբ 11-րդ բանակը մտնում էր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտա: Սա հավանաբար շատ դժվար օր է բոլորի համար: Դրանից հետո Վրաստանն անցավ էլ ավելի դժվար օրեր, կար պարտություն, անկախության կորուստ, պետք է մտածենք նաև, որ հարյուր տարի անց մենք հաղթող ենք, քանի որ Վրաստանն այսօր անկախ, ինքնիշխան երկիր է: Չնայած մենք կորցրել ենք տարածքներ և դեռ օկուպացված են, այն, որ պետությունն ինքնուրույն է կանգնած, ամենամեծ հաղթանակն է: Երբ մենք կանգնած ենք այստեղ և հարգում ենք յունկերներին, այն երիտասարդներին, ովքեր այստեղ պայքարել են մինչև վերջ, մենք պետք է հիշենք և գնահատենք: Իմանալ և հիշել, թե ինչի համար են նրանք պայքարել, պայքարել հանուն Վրաստանի Սահմանադրության պաշտպանության, Վրաստանի տարածքի պաշտպանության, անկախության պաշտպանության, օրենքի գերակայության, սահմանների համար: Մեծ վիրավորանք է, երբ ինչ-որ մեկը համեմատում է Վրաստանը Ռուսաստանի, Նավալնիի հարցերի հետ: Այս քաղաքական գնահատականները, անկախ իրենց քաղաքական հավակնություններից, վիրավորանք են այս երիտասարդների համար», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: