Սալոմե Զուրաբիշվիլի. Երախտապարտ ենք այն գործընկերներին, ովքեր օգնեցին մեզ տարհանել վրացիներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներն ապահով վերադառնում են հայրենիք:
Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնում գործընկեր երկրներին՝ գործընթացում ցուցաբերած աջակցության համար:
«Քաբուլից բոլոր վրացիներն ապահով վերադառնում են տուն: Մենք երախտապարտ ենք մեր բրիտանացի, թուրք և ամերիկացի գործընկերներին, որոնք մեզ օգնեցին տարհանման գործում: Ես դեռ մտահոգված եմ իրավիճակով, իմ համերաշխությունն եմ հայտնում մեր գործընկերներին, որոնք իրականացնում են տարհանման գործընթացը», – Twitter-ում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: