Սալոմե Զուրաբիշվիլի. Խստորեն դատապարտում եմ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, տարհանումը պետք է շարունակվի խաղաղ ճանապարհով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտում է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ մասին նախագահը գրել է «Twitter» սոցիալական ցանցում:
«Ես խստորեն դատապարտում եմ Քաբուլում տեղի ունեցած հարձակումը: Ես աղոթում եմ զոհված աֆղան խաղաղ բնակիչների և ամերիկացի զինվորականների համար: Տարհանումը պետք է շարունակվի խաղաղ ճանապարհով: Վրաստանը կշարունակի աջակցել նրանց, ովքեր տարհանում են իրականացնում և համերաշխություն է հայտնում բռնության դեմ», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ Քաբուլի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել էր 90 մարդ: Զոհվել է 12 ամերիկացի զինծառայող, եւս 158-ը վիրավորվել են: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: