Սալոմե Զուրաբիշվիլի. Խնդրում եմ, որոշ ժամանակով ձեր ալիքներում ատելության խոսքի մորատորիում հայտարարեք և կտեսնենք, թե դա որքանով կթեթևացնի մեր հասարակությանը
Սալոմե Զուրաբիշվիլի. Խնդրում եմ, որոշ ժամանակով ձեր ալիքներում ատելության խոսքի մորատորիում հայտարարեք և կտեսնենք, թե դա որքանով կթեթևացնի մեր հասարակությանը

Խնդրում եմ, որոշ ժամանակով ձեր ալիքներում ատելության խոսքի մորատորիում հայտարարեք և կտեսնենք, թե դա որքանով կթեթևացնի մեր հասարակությանը, – Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին նաև կոչ է արել հասարակությանը զերծ մնալ ատելության խոսք օգտագործելուց։

«Որպես խնդրանք թողնում եմ ձեզ։ Դա խնդրանք է բոլորի, ինչպես նաև հանրության նկատմամբ։ Սա իմ մեծ խնդրանքն է բոլորին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։