Սալոմե Զուրաբիշվիլի - Վրաստանն իր անկախության տարիներին երբեք դուրս չի եկել միակուսակցական համակարգից, գալիք ընտրությունները հնարավորություն են դուրս գալ այս համակարգից
Սալոմե Զուրաբիշվիլի - Վրաստանն իր անկախության տարիներին երբեք դուրս չի եկել միակուսակցական համակարգից, գալիք ընտրությունները հնարավորություն են դուրս գալ այս համակարգից

«Մինչ այժմ՝ իր անկախության 30 տարիների ընթացքում, Վրաստանը երբեք դուրս չի եկել միակուսակցական համակարգից՝ չնայած քիչ թե շատ ժողովրդավարական, ազատ ընտրություններին, որոնք հիմնականում գնահատվել են ավելի շատ դրական, քան բացասական են»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին RFI-ին տված հարցազրույցում:

Վրաստանի նախագահը նշում է, որ իր անկախության 30 տարիների ընթացքում Վրաստանը երբեք դուրս չի եկել միակուսակցական համակարգից, գալիք ընտրությունները հնարավորություն են լքել այս համակարգը և անցնելու ժողովրդավարությանը բնորոշ այլ համակարգի։

«Վրաստանն իր անկախության 30 տարիների ընթացքում երբեք դուրս չի եկել միակուսակցական համակարգից։ Չնայած քիչ թե շատ ժողովրդավարական, ազատ ընտրություններին, որոնք ընդհանուր առմամբ գնահատվեցին ավելի շատ դրական, քան բացասական։ Իրար հաջորդող յուրաքանչյուր ռեժիմի հետ մենք ավելի ու ավելի ենք վերադարձել միակուսակցական ռեժիմի, որը վերահսկում է ավելի ու ավելի շատ ինստիտուտներ: Առաջիկա ընտրությունները շանս են այս համակարգից դուրս գալու և ժողովրդավարությանը բնորոշ մեկ այլ համակարգ անցնելու, որն ավելի շատ կոալիցիայի է նման, քան մեկ կուսակցության, որն ամենուր հաղթում է, հետո կարծում է, որ միակն է իշխանության մեջ»,- ասաց Զուրաբիշվիլին: