Սալոմե Զուրաբիշվիլի - Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել օկուպացված Աբխազիայում տեղի միլիցիայի ֆիզիկական հաշվեհարդարի արդյունքում, օկուպացված տարածքներում մարդու իրավունքները անխնա ոտնահարվում են
Սալոմե Զուրաբիշվիլի - Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել օկուպացված Աբխազիայում տեղի միլիցիայի ֆիզիկական հաշվեհարդարի արդյունքում, օկուպացված տարածքներում մարդու իրավունքները անխնա ոտնահարվում են

Վրաստանի ևս մեկ քաղաքացի է սպանվել օկուպացված Աբխազիայում տեղի միլիցիայի ֆիզիկական հաշվեհարդարի արդյունքում, օկուպացված տարածքներում անխնա ոտնահարվում են մարդու իրավունքները,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Տեղական միլիցիայի դաժան ֆիզիկական հաշվեհարդարը, որի արդյունքում օկուպացված Աբխազիայում սպանվեց Վրաստանի մեկ այլ քաղաքացի Թեմուր Կարբայան, ողբերգական հիշեցում է, որ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում անխնա ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները։ Տխուր 75-ամյակն է»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։