Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «ճանաչումը»
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «ճանաչումը»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես «անկախ հանրապետություններ» ճանաչելուն։

Նրա խոսքով՝ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։

«Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ճանաչումը, ինչը այն սցենարի կրկնությունն է, որը հանգեցրեց մեր տարածքի 20 տոկոսի օկուպացմանը։ Վրաստանը նախագահ Զելենսկու կողքին է և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և խաղաղությանը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անկախությունը»։ Որոշման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։