Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը պատրաստ է եվրոպական ճանապարհին առավել կոնկրետ քայլեր անելու համար
Վրաստանը պատրաստ է եվրոպական ճանապարհին առավել կոնկրետ քայլեր անելու համար,- այս խոսքերով է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի 6-ամյակին:
«Վրաստանը և Եվրամիությունը 6 տարի առաջ ձևակերպել են Ասոցացման պայմանագիր: Առաջընթացի և միմյանց մերձեցման տարիները ցույց տվեցին, որ եվրոպական ինտեգրման գործընթացն այլընտրանք չունի: Այժմ Վրաստանը պատրաստ է եվրոպական ճանապարհին առավել կոնկրետ քայլեր անելու համար»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին: