Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսրայելի պետությանը այս դժվարին պահին, ահաբեկչությունն ու անմարդկայնությունը չպետք է տեղ ունենան մեր ժամանակակից աշխարհում
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսրայելի պետությանը այս դժվարին պահին, ահաբեկչությունն ու անմարդկայնությունը չպետք է տեղ ունենան մեր ժամանակակից աշխարհում

Վրաստանն այս ծանր պահին լիակատար համերաշխություն է հայտնում Իսրայել պետությանը,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ես խորապես մտահոգված եմ Իսրայելում վերջին սրացումներով և անմեղ մարդկանց մահով։ Վրաստանն այս դժվար պահին լիակատար համերաշխություն է հայտնում Իսրայել պետությանը։ Ահաբեկչությունն ու անմարդկայնությունը չպետք է տեղ ունենան մեր ժամանակակից աշխարհում»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։

Բացի այդ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, «այս պահի տվյալներով՝ Իսրայելում տուժածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան, թեև մենք շարունակում ենք կապ հաստատել Իսրայելի քաղաքացիների և համապատասխան ծառայությունների հետ»: