Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը կտրականապես դատապարտում և իր համար անընդունելի է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված շրջաններում անցկացվող հանրաքվեները

10:20, 28.09.2022

Վրաստանը կտրականապես դատապարտում է և իր համար անընդունելի է Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի անցկացրած հանրաքվեները,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ինչպես նշում է նախագահը, սա ցինիկորեն խախտում է միջազգային իրավունքը և ուկրաինացի ժողովրդի կամքը, որը շարունակում է իր հերոսական պայքարը։

«Մենք կշարունակենք խստորեն աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Այսօր, երբ 29 տարի է անցել Սուխումիի անկումից, այս խոսքերն էլ ավելի մեծ նշանակություն են ստանում, քանի որ դա ասում է մի ժողովուրդ, որը գիտի օկուպացիայի ցավը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

https://twitter.com/Zourabichvili_S/status/1574824482715439104?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1574824482715439104%7Ctwgr%5Eed8cb8c060c076908dd0f27bcf16f4ed5712063c%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fsalome-zurabishvili-saqartvelo-kategoriulad-gmobs-da-mistvis-miughebelia-rusetis-mier-ukrainis-okupirebul-regionebshi-chatarebuli-referendumebi%2F%3Ffbclid%3DIwAR3Dq2r4LnlhFu1F3tX0bp9jWNQf41ic-hA9UuCyKMTW2b8iwdxFfcwRDPI

Նմանատիպ