Սալոմե Զուրաբիշվիլի. Վրացական ձիավարության զարգացումը աջակցության և խթանման կարիք ունի
Վրացական ձիարշավի զարգացումը տեղական և կենտրոնական իշխանությունների աջակցության կարիքն ունի, քանի որ այն ոչ միայն սպորտ է, այլ նաև մեր մշակույթն ու ավանդույթը,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝Սամեգրելոյում այցելելով «Խարեբա» ձիավարության ակումբ։
«Ինչպես «Էնգուրհեսին» կամուրջ է դեպի Աբխազիա, այնպես էլ ձիավարությունը կամուրջ է Սամեգրելոյի և Աբխազիայի միջև և ընդհանրապես՝ միավորող։ Անհրաժեշտ է, որ շատ ախոռներ լինեն, և նրանք աջակցություն ունենան տարածաշրջանից և կենտրոնական իշխանություններից։
Այստեղ պետք է մեծ մրցույթներ անցկացնել, որտեղ կգան նաեւ աբխազները, մեր միջազգային գործընկերները։ Պետք է այս վայրին վերադարձնել իր պատմական ֆունկցիան և չմոռանալ, որ ձիավարությունը վրացական պետության և վրացական ձիավարության համար այլ նշանակություն ունի։
Եթե այս ամենը միասին հասկանանք ու ավելացնենք զբոսաշրջության ուղղությունը, սա իսկապես ամենակարևոր և կենսատու ճյուղերից է»,- ասել է նախագահը։
2016 թվականին հիմնադրված ձիասպորտի ակումբի հիմնական նպատակներից է երիտասարդներին և գալիք սերունդներին առողջ ապրելակերպ ներկայացնելը։