Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաց զորքը հենված է եղել և հենված է հայրենիքի նկատմամբ հավատարմության, անձնուրացության և արժանապատվության վրա, եղել է և կլինի մեր գործընկերների համար վստահելի և հուսալի ուժը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 4-րդ մեխանիզացված բրիգադի տարածում Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավարի իրավասությունն ստանձնելու արարողությանը խոսքով ելույթի ժամանակ դիմել է վրացական զորքին և շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի, հավատարմության և անձնուրացության համար:
«Դուք եմ մեր պետության հենարանը, վրաց զորքը հենված է եղել և հենված է հայրենիքի նկատմամբ հավատարմության, անձնուրացության և արժանապատվության վրա: Վրացական զորքը կա և կլինի ազգային արժեքները կրողը: Վրացական զորքը եղել է և կլինի մեր գործընկերների համար վստահելի և հուսալի ուժը: Վրացական զորքը մեր դեմքն է միջազգային խաղաղարար առաքելություններում, որտեղ մեր զինվորները ամեն օր մեր պատիվը բարձր են պահում:
Ցանկանում եմ, հասարակության անունից բոլորին շնորհակալություն հայտնել և արտահայտել ձեր նկատմամբ իմ խորը հարգանքը: Ցանկանում եմ, պարոն գեներալ, ձեզ մաղեթ հաջողություն՝ երկրին ծառայելու գործում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: