Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաց ժողովրդի հետ միասին ես ուրախ եմ և ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաց ժողովրդի հետ միասին ես ուրախ եմ և ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ

Վրաց ժողովրդի հետ միասին ես ուրախ եմ և ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Որպես նախագահ՝ ես կշարունակեմ խաղալ իմ դերը՝ որպես եվրոպամետ առաջնորդ, ավելի քան երբևէ՝ խթանելու և շարունակելու այն բարեփոխումները, որոնք դեռևս անհրաժեշտ են»,- գրել է Զուրաբիշվիլին։

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։