Սալոմե Զուրաբիշվիլի. Որպեսզի չանհանգստանաք, ուզում եմ կրկնել և հաստատել, որ Վրաստանն արժանի էր, արժանի է և արժանի կլինի միանալու Եվրոպային
Սալոմե Զուրաբիշվիլի. Որպեսզի չանհանգստանաք, ուզում եմ կրկնել և հաստատել, որ Վրաստանն արժանի էր, արժանի է և արժանի կլինի միանալու Եվրոպային

Վրաստանն արժանի էր, արժանի է և արժանի կլինի միանալու Եվրոպային, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարեկան զեկույցը խորհրդարանին ներկայացնելուց հետո իր եզրափակիչ ելույթում։

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Եվրոպային միանալը երկրի միակ ապագան է։

«Որպեսզի չանհանգստանաք, ուզում եմ ձեզ կրկնել այն, ինչ անում եմ ներսում և դրսում, որ Վրաստանն արժանի էր, արժանի է և արժանի կլինի միանալու Եվրոպային, սա նրա միակ ապագան է», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Բացի այդ, Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է. «Մինչև այն օրը, երբ թեկնածուի կարգավիճակ ստացանք, չկարողացանք Սալոմե Զուրաբիշվիլին մեկ անգամ ասել տալ, որ Վրաստանն արժանի էր այդ կարգավիճակին»։

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն դիմել է նախագահին. «Մի խնդրանք ունեմ ձեզ, երբ եզրափակիչ ելույթով դուրս գաք, ասեք՝ Վրաստանն արժանի՞ էր թեկնածուի կարգավիճակին, թե ոչ։