Սալոմե Զուրաբիշվիլի. Ուզում եմ դիմել դատավորներին, հանրային ծառայողներին և ասել. դուք դեռ կարող եք սթափվել, քանի որ բարոյապես պատասխանատու եք հասարակության առաջ
«Ցանկանում եմ դիմել դատավորներին, պետական ծառայողներին, բոլոր նրանց, ովքեր որևէ ձևով մասնակցում են ռեպրեսիաներին, և ասել. դուք դեռ կարող եք սթափվել, մի միացեք այս ռեժիմին նման համագործակցությամբ, որովհետև դուք բարոյապես պատասխանատու կլինեք մեր հասարակության առաջ, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ բարոյական պատասխանատվությունը շատ բարդ է, երբ վաղը, մյուս օրը, կամ էլ ավելի ուշ ստիպված կլինես նայել հասարակության աչքերին։
«Մեծ Բրիտանիայի որոշումները այս անգամ վերաբերում են բարձրաստիճան պաշտոնյաներին՝ դատավորներին, դատախազներին, հետաքննողներին, և սա շատ կարևոր է։ Սրանք այն մարդիկ են, որոնք անմիջականորեն պատասխանատու են ռեպրեսիաների իրականացման համար։ Ցանկանում եմ դիմել դատավորներին, պետական ծառայողներին, բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս ռեպրեսիաներին տարբեր ձևերով և ասել. դուք դեռ կարող եք սթափվել, մի եղեք մասնակից, մի մտեք համագործակցության մեջ այս ռեժիմի հետ, քանի որ հնարավոր է ոչ միայն պատժամիջոցների ենթարկվեք, այլև բարոյապես պատասխանատու լինեք մեր հասարակության առաջ։ «Դիմադրության պլատֆորմը» չի ունեցել և չունի վրեժխնդրության որևէ ձգտում ապագայում, քանի որ այս երկրում բավականաչափ վրեժ ենք տեսել և տեսնում ենք այսօր էլ։ Բարոյական պատասխանատվությունը շատ դժվար է, երբ վաղը, մյուս օրը, կամ մի օր պիտի նայես հասարակության աչքերին։ Կարդացեք «Վրացական խարտիան», այնտեղ որևէ վրեժխնդրություն նախատեսված չէ։ Նախատեսված է այսպես կոչված ռուսական օրենքների, բոլոր ռեպրեսիվ օրենքների չեղարկումը, որոնք արդեն ընդունվել են և շարունակում են ընդունվել ամեն օր, ինչպես նաև արդար դատական համակարգի վերականգնում, որովհետև այս երկրին վերջապես պետք է արդարադատություն», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։