Սալոմե Զուրաբիշվիլի. Ուկրաինայի առնչությամբ մենք դիվանագիտություն, խելամտություն և մեզ հարիր պատմական համերաշխություն չենք ցուցաբերել
Սալոմե Զուրաբիշվիլի. Ուկրաինայի առնչությամբ մենք դիվանագիտություն, խելամտություն և մեզ հարիր պատմական համերաշխություն չենք ցուցաբերել

Ուկրաինայի առնչությամբ մենք դիվանագիտություն, խելամտություն և մեզ հարիր պատմական համերաշխություն չենք ցուցաբերել,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելիս։

Նրա խոսքով, այսօր Վրաստանը խաթարել է դիվանագիտական ​​հարաբերությունները եվրոպական այն երկրների հետ, որոնք աչքի են ընկել Վրաստանին աջակցությամբ։

«Մենք միանում ենք ՄԱԿ-ի բանաձեւերին, սակայն խուսափում կամ առանձնանում ենք բարոյական ու քաղաքական համերաշխության բոլոր այլ դրսևորումներից։ Փետրվարի 25-ին բոլորովին անպատշաճ վայրում մենք հայտարարեցինք, որ չենք միանում պատժամիջոցներին, մինչդեռ ճիշտ հակառակն է, և կարելի է ասել, որ չենք կարող և չենք կիրառելու մեր ազգային պատժամիջոցները, բայց միանում ենք միջազգայինին։ Ոչ ոք մեզանից կամ Մոլդովայից ավելի բան չի խնդրել։ Այն ժամանակ, երբ ողջ Եվրոպան անհրաժեշտ էր զգում առանձնանալ, մենք խուսափեցինք և չմիացանք Եվրամիության սահմանած սահմանափակումներին։ Այն ժամանակ Բելառուսի նախագահը հոգ չէր տանում մեր մասին, չէր հոգում մեր տարածքային ամբողջականության մասին, խախտեց օկուպացիայի օրենքը և դավաճանեց չճանաչման սկզբունքը։

Վերջին երկու տարիներին մենք նկատելիորեն զգույշ ենք եղել, որպեսզի չգրգռենք Ռուսաստանին, ինչը միգուցե հասկանալի է, բայց անհասկանալի է, թե ինչու նույն քաղաքավարությամբ ու ակնածանքով չենք վերաբերվում մեր ընկերներին ու գործընկերներին։ Արդյունքում՝ այսօր մենք խաթարել ենք դիվանագիտական ​​հարաբերությունները առաջին հերթին այն եվրոպական երկրների հետ, որոնք ավանդաբար առանձնանում էին մեզ աջակցությամբ։ Այս վերջին երկու տարիների հռետորաբանությամբ և գործողություններով դուք ջնջել և փոխել եք ձեր 9-ամյա կառավարման ընթացքը և շեղվել ձեր ժողովրդի՝ ընտրողների կամքից ու մանդատից։ Այս ամենի արդյունքում 2022 թվականի հունիսի 17-ին Վրաստանը չստացավ թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։