Սալոմե Զուրաբիշվիլի. Ուկրաինա', շնորհավոր Անկախության օրդ
Սալոմե Զուրաբիշվիլի. Ուկրաինա', շնորհավոր Անկախության օրդ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ։

Ինչպես նշում է Զուրաբիշվիլին, ուկրաինացի ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց տվեց արժանի պայքար հանուն ազատության և անկախության։

«Շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ, Ուկրաինա։ Ուկրաինացի ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց տվեց արժանի պայքար հանուն ազատության և անկախության: Վրաստանն ու Ուկրաինան հարազատ, եղբայրական ազգեր են՝ նույն պայքարով։ Մենք գիտենք անկախության գինը և միշտ միասին ենք լինելու»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում։