Սալոմե Զուրաբիշվիլի. Թող Աստվածածինը տա մեզ հոգևոր խաղաղություն, օգնի հաղթահարել ատելությունը, ագրեսիան և դրանից բխող բռնությունը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հավատացյալներին շնորհավորում է Մարիամոբա տոնի առիթով:
«Շնորհավոր Մարիամոբա: Աստվածածինը լինի պահապան ձեզ և համայն Վրաստանին: Թող Աստվածածինը տա մեզ հոգևոր խաղաղություն, օգնի հաղթահարել ատելությունը, ագրեսիան և դրանից բխող բռնությունը: Պահպանի մեր երիտասարդներին, երեխաներին և տա միմյանց հանդուրժելու և զիջելու ուժ»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում: