Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհիվ Լատվիայի՝ այս տարիների ընթացքում Վրաստանի կողքին լինելու համար, Լատվիայի ամուր աջակցությունը կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին
Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհիվ Լատվիայի՝ այս տարիների ընթացքում Վրաստանի կողքին լինելու համար, Լատվիայի ամուր աջակցությունը կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ։

Ինչպես գրում է Զուրաբիշվիլին սոցցանցում, եվրոպական ճանապարհի վճռորոշ պահին նա հիանալի հանդիպում է ունեցել լատվիացի գործընկերոջ հետ։

«Այսօր ես հիանալի հանդիպում ունեցա Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մեր եվրոպական ճանապարհի այս վճռորոշ պահին։ Շնորհակալություն Լատվիային՝ տարիներ շարունակ Վրաստանի կողքին կանգնելու համար։ Ձեր ամուր աջակցությունը կարևոր է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,- գրել է Զուրաբիշվիլին։