Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ յուրաքանչյուր մահմեդական համաքաղաքացու Ռամադան Բայրամի՝ իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկի կապակցությամբ
Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ յուրաքանչյուր մահմեդական համաքաղաքացու Ռամադան Բայրամի՝ իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկի կապակցությամբ

Շնորհավորում եմ յուրաքանչյուր մահմեդական համաքաղաքացուն՝ Ռամադան Բայրամի՝ իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկի կապակցությամբ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ավարտվել է ծոմապահության սուրբ ամիսը, և հավատացյալ մուսուլմանները հաշտության, միասնության և ողորմության տոն են ունենում։

«Այս արժեքները ընդհանուր են Վրաստանի բազմազան հասարակության համար և հանդիսանում են մեր երկրի հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի հպարտ դարավոր ավանդույթի հիմնական հիմքը։

Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, բարություն և բարեկեցություն, թող ձեր ընտանիքներից չպակասի ուրախությունը»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։