Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ, Վրաստանը և Թուրքիան մտերիմ ընկերներ են, ես անհամբեր սպասում եմ հետագա համագործակցության՝ այս գործընկերությունը շարունակելու համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։
Ինչպես գրում է Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում, նա անհամբերությամբ է սպասում հետագա համագործակցությանը երկու երկրների միջև գործընկերությունը շարունակելու համար։
«Շնորհավորում եմ նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Վրաստանն ու Թուրքիան մտերիմ բարեկամներ են՝ ամուր բարեկամությամբ, որը շարունակում է զարգանալ։ Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը այս գործընկերությունը շարունակելու համար»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեդ Յեների խոսքով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթող է ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավաքելով ձայների 52,14 տոկոսը։