Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ իմ հրեա համաքաղաքացիներին և աշխարհի բոլոր հրեաներին Պասեքի տոնի առթիվ, միանում եմ նրանց ուրախությանը
Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ իմ հրեա համաքաղաքացիներին և աշխարհի բոլոր հրեաներին Պասեքի տոնի առթիվ, միանում եմ նրանց ուրախությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է հրեաներին Պասեքի տոնի առթիվ։

Այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահը։

«Շնորհավորում եմ մեր հրեա հայրենակիցներին և աշխարհի բոլոր հրեաներին Պասեքի տոնի կապակցությամբ։ Արտահայտելով ազատության սերը, հավատարմությունն ու երախտագիտությունը, Աստծո արդարությունն ու պաշտպանությունը՝ այս տոնը խորհրդանշական է բոլոր այն ազգերի համար, որոնք մազապուրծ են եղել բռնակալից կամ շարունակում են պայքարել դրա դեմ։ Ես միանում եմ ձեր ուրախությանը, թող Պասեքի գալուստը ձեզանից յուրաքանչյուրին բերի խաղաղություն և բարգավաճում»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։