Սալոմե Զուրաբիշվիլի.Շնորհավորում եմ Իլյա Երկրորդի գահակալության 45-ամյակի կապակցությամբ, վրաց ազգի պատմության այս տարիները մենք կարող ենք անվանել մեր հասարակության վերափոխման դարաշրջան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալության 45-ամյակի կապակցությամբ։
«Ամենապատիվ Տէր, շնորհավորում եմ Ձեզ և ողջ Վրաստանին Ձեր գահակալության 45-ամյակի կապակցությամբ։ Վրաստանի եկեղեցու և վրաց ազգի պատմության մեջ այս տարիները կարելի է անվանել մեր հասարակության վերափոխման դարաշրջան։ Այսօր դժվար է պատկերացնել, բայց աշխարհում, որին 45 տարի առաջ պատկանել է Վրաստանը, հալածվել է քրիստոնեական աշխարհայացքը, մերժվել է մարդը՝ որպես արժեք։
Նման վիճակում գտնվող ազգի հոգևոր առաջնորդության ծանր բեռը Ձեր վրա է և չնայած բոլոր հակադրություններին, Դուք ձեր հավատացիալներին առաջնորդեցիք Քրիստոսի ճշմարիտ ճանապարհով, հանդուրժողականության դարավոր մշակույթ սերմանեցիք, որի պահպանման և ամրապնդման գործում Ձեր ներդրումը հսկա է, քանի որ այն եվրոպական ընտանիք մտնելու առանցքային հենաքարը կլինի։
Աշխարհի, Եվրոպայի և ընդհանուր առմամբ քրիստոնեության համար այս ամենադժվար պահին, երբ Ուկրաինայում, Եվրոպայի սրտում, Ռուսաստանը ոչնչացնում է խաղաղ բնակչությանը, քաղաքներն ու գյուղերը, մենք հիշում ենք Ձեր վաստակը 2008 թվականի պատերազմի ժամանակ Ձեր արած քայլը թշնամու նկատմամբ հոգևոր հաղթանակի խորհրդանիշ դարձավ ոչ միայն Ձեր, այլ ողջ վրաց ժողովրդի համար։
Ձեր աշխատանքով Դուք վաստակել եք անկեղծ սեր ինչպես Վրաստանում, այնպես էլ վրացական սփյուռքում:
Իմ անունից և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անունից շնորհավորում եմ Ձեզ այս կարևորագույն օրվա կապակցությամբ, մաղթում երկար և առողջ կյանք»,- ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի նամակում։