Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ Չարլզ III-ին գահ բարձրանալու կապակցությամբ, թող նրա թագավորությունը բարգավաճման նոր մակարդակ բերի իր ժողովրդին:
Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ Չարլզ III-ին գահ բարձրանալու կապակցությամբ, թող նրա թագավորությունը բարգավաճման նոր մակարդակ բերի իր ժողովրդին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Չարլզին՝ Միացյալ Թագավորության գահին բարձրանալու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Նորին Մեծություն Չարլզ III-ին՝ գահ բարձրանալու կապակցությամբ։ Թող նրա թագավորությունը բարգավաճման նոր մակարդակ բերի իր ժողովրդին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում։

Չարլզ III-ն այսօր պաշտոնապես հռչակվել է Բրիտանիայի թագավոր։