Սալոմե Զուրաբիշվիլի. Շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են Սուրբ Ծնունդը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Ծնունդն է շնորհավորում այն քաղաքացիներին, ովքեր նշում են տոնը դեկտեմբերի 25-ին։
«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր այսօր նշում են Սուրբ Ծնունդը:
Վրաստանում դավանանքների բազմությունը և նրանց խաղաղ գոյակցության դարավոր ավանդույթը հպարտության աղբյուր են մեր երկրի համար։
Ես միանում եմ Վրաստանի տարբեր քրիստոնեական եկեղեցիների հավատացյալների, մեր հասարակության կարևոր, արժանի հատվածի ուրախությանը և տոնական տրամադրությանը, որը միշտ ուղեկցում է Սուրբ Ծննդյան տոնին։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուրախություն և բարեկեցություն»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։