Սալոմե Զուրաբիշվիլի. Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ն իր կյանքը նվիրեց իր ժողովրդին, իր ազգին և Ազգերի Համագործակցությանը
Սալոմե Զուրաբիշվիլի. Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ն իր կյանքը նվիրեց իր ժողովրդին, իր ազգին և Ազգերի Համագործակցությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։

«Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ն իր կյանքը նվիրեց իր ժողովրդին, իր ազգին և Ազգերի Համագործակցությանը։ Նա ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմության և արժանապատվության օրինակ էր՝ դրանով իսկ իր ուրույն տեղն ապահովելով պատմության մեջ։ Ես իմ մտքերով և աղոթքներով թագավորական ընտանիքի հետ եմ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում։

Երեկ Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։