Սալոմե Զուրաբիշվիլի. Միջազգային իրավունքը ևս մեկ անգամ հաստատեց Վրաստանի ճշմարտությունը, արդարությունը միշտ հաղթում է
Սալոմե Զուրաբիշվիլի. Միջազգային իրավունքը ևս մեկ անգամ հաստատեց Վրաստանի ճշմարտությունը, արդարությունը միշտ հաղթում է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում արձագանքել է 2008 թվականի պատերազմի հայցի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի որոշմանը, ըստ որի՝ Ռուսաստանին պարտավորեցրել են 129 մլն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին։

Ինչպես նշում է Զուրաբիշվիլին, միջազգային իրավունքը ևս մեկ անգամ հաստատեց Վրաստանի ճշմարտությունը։

«Եվս մեկ վճռական հաղթանակ՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի»: Միջազգային իրավունքը եւս մեկ անգամ հաստատեց Վրաստանի ճշմարտությունը: Արդարությունը միշտ հաղթում է»,- գրել է Զուրաբիշվիլին։