Սալոմե Զուրաբիշվիլի. Միասին ճամփորդենք մեր երկրում, հայտնաբերենք այլ Վրաստան, սակայն պարտադիր լինենք զգույշ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներքին զբոսաշրջության վերաբացման առնչությամբ Լամիսղանա գյուղից քաղաքացիներին կոչ է արել, ճամփորդել Վրաստանում և այցելել տեսարժան վայրեր:
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցելել է Ջամբակուր-Օրբելիանիների պալատ:
Նա դիմել է քաղաքացիներին, ճամփորդել Վրաստանում, հայտնաբերել հետաքրքիր վայրեր, սակայն լինել զգույշ:
«Այսօր հունիսի 15-ն է և այսօրվանից բացվում է ներքին տուրիզմը: Ես ցանկանում եմ, միասին սկսենք ճամփորդել Վրաստանում, հայտնաբերենք այլ Վրաստան, այնպիսի վայրեր, որոնք այդքան էլ հանրաճահանաչ չեն և իմանանք, որ այստեղ կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք արժե հայտնաբերել:
Այսօր Լամիսղանա գյուղում ենք, Թբիլիսին մոտ: Եթե չեք ցանկանում հեռու գնալ, Լամիսղանայում կա բերդ-ամրոց, որը Քսանիի էրիսթավների բերդն էր, իսկ այնուհետև՝ Ճամբակուր Օրբելիանիներինը: Այստեղից են առևանգել Դավիթ Գուրամիշվիլուն, այստեղ կա մոտ 50 հուշարձան, հին մառան և այլ հետաքրքոր վայրեր, որը պետք է հայտնաբերել:
Մենք այսօր այստեղից կուղևորվենք նաև այլ վայրեր, կարող եք մեզ հետևել «Ֆեյսբուքի» միջոցով: Միասին հայտնաբերենք Վրաստանը, սակայն լինենք զգույշ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանում այսօր բացվել է ներքին զբոսաշրջությունը: