Սալոմե Զուրաբիշվիլի. Մեծ հույս ունեմ, որ Վրաստանի խորհրդարանը կլինի գործուն, բազմակուսակցական, դրա օգտին է քվեարկել ընտրողը
Սալոմե Զուրաբիշվիլի. Մեծ հույս ունեմ, որ Վրաստանի խորհրդարանը կլինի գործուն, բազմակուսակցական, դրա օգտին է քվեարկել ընտրողը

Քվեարկել եմ 10-րդ գումարման խորհրդարանի համալրման համար: Մեծ հույս ունեմ, ինչպես և ողջ Վրաստանը, որ սա կլինի արդյունավետ, գործուն, բազմակուսակցական խորհրդարան,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց հետո:

«Ընտրողը քվեարկել է 9 կուսակցության համար: Բոլորս պետք է հարգենք ընտրողին և նրա կամքը: Այս խորհրդարանը շատ կարևոր կլինի և նրա գործունեությունը կմեկնարկի շուտով, քանի որ պետք է ընդունենք այն բյուջեն, որը համավարակի ճգնաժամից և սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով, կլինի շատ կարևոր: Դվար է պատկերացնել, որ այս բյուջեն ընդունվի այնպես, որ բոլորը չմասնակցեն դրան և դա չլինի բոլորիս միասնական որոշումը՝ հաղթահարել ճգնաժամը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: