Սալոմե Զուրաբիշվիլի. Մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի աջակցությունը կարևոր է մեր ժողովրդավար զարգացման, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքում է ԱՄՆ-ի պետական քարտուղարի Վրաստան նախատեսված այցին:
«Ողջունում ենք ԱՄՆ-ի պետական քարտուղարի այցը Վրասան: Մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի աջակցությունը կարևոր է մեր ժողովրդավար զարգացման, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- գրում է Զուրաբիշվիլին «Թվիթերում»:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկություն էր տարածել Մայք Փոմփեոյի այցի մասին: Արտաքին գերատեսչության փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետական քարտուղարը նոյեմբերի 17-ին Վրաստան կժամանի երկօրյա այցով:
Պետական դեպարտամենտի փոխանցմամբ, Վրաստան այցի ժամանակ Մայք Փոմփեո հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլուն, Գիորգի Գախարիային, Դավիթ Զալկալիանիին և Իլիա Երկրորդին: