Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք խորապես վշտացած ենք Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունից, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին

15:04, 16.08.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ և իր զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին։

Նախագահի խոսքով, Վրաստանը հայ ժողովրդի կողքին է:

«Խորը վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ցնցող պայթյունից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այն ​​ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Նաև շտապօգնության աշխատակիցներին մաղթում ենք քաջություն և տոկունություն։ Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին»,- գրել է նախագահը։

Հայաստանի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում գտնվող պիրոտեխնիկայի պահեստում օգոստոսի 14-ին պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի։

Նմանատիպ