Սալոմե Զուրաբիշվիլի. Մաղթում ենք տոկունություն քաջարի հրշեջներին և Կանադայի իշխանություններին սարսափելի հրդեհների դեմ պայքարում, Վրաստանը Կանադայի ժողովրդի կողքին է
Սալոմե Զուրաբիշվիլի. Մաղթում ենք տոկունություն քաջարի հրշեջներին և Կանադայի իշխանություններին սարսափելի հրդեհների դեմ պայքարում, Վրաստանը Կանադայի ժողովրդի կողքին է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնում Կանադայի ժողովրդին։

Զուրաբիշվիլին «Թվիթեր»-ում գրում է Կանադայում բռնկված սաստիկ հրդեհների մասին։

«Մենք քաջարի հրշեջներին և Կանադայի իշխանություններին ուժ ենք մաղթում սարսափելի հրդեհների դեմ պայքարում։ Այս դժվարին պահին Վրաստանը կանգնած է կանադացի ժողովրդի կողքին»,- գրել է Զուրաբիշվիլին։

Կանադայում գրեթե բոլոր նահանգներում անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ տարհանվել են։