Սալոմե Զուրաբիշվիլի. Կտեսնեք, թե ում եմ ներում շնորհելու, երբ ներում շնորհեմ
Սալոմե Զուրաբիշվիլի. Կտեսնեք, թե ում եմ ներում շնորհելու, երբ ներում շնորհեմ

Կտեսնեք, թե ում եմ ներում շնորհելու, երբ ներում շնորհեմ,- այսպես պատասխանեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողների հարցին, թե մտադիր է արդյոք ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Ես այստեղ չեմ եկել Ստալինի կամ Սաակաշվիլիի մասին խոսելու։ Ես մասնակցել եմ նոյեմբերի 7-ին, և դա վրաց ժողովրդի պայքարն էր։ Ես այլ բան չունեմ ասելու այդ մասին։ Ես այստեղ չեմ խոսում որևէ մեկին ներում շնորհելու մասին և չեմ պատասխանում հարցերին, կտեսնեք, թե ում եմ ներում շնորհելու, երբ կլինի համաներում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։