Սալոմե Զուրաբիշվիլի - Կոչ եմ անում միջազգային հանրությանը կենտրոնանալ Վրաստանի օկուպացված տարածքներում մեր մշակութային ժառանգության պաշտպանության խնդրի վրա
Սալոմե Զուրաբիշվիլի - Կոչ եմ անում միջազգային հանրությանը կենտրոնանալ Վրաստանի օկուպացված տարածքներում մեր մշակութային ժառանգության պաշտպանության խնդրի վրա

Կոչ եմ անում միջազգային հանրությանը կենտրոնանալ Վրաստանի օկուպացված տարածքներում մեր մշակութային ժառանգության պաշտպանության խնդրի վրա,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է օկուպացված Սուխումիի ցուցասրահում բռնկված հրդեհին։

«Օկուպացված Աբխազիայում բռնկված հրդեհի հետեւանքով Սուխումիի ազգային պատկերասրահի ոչնչացումը ողբերգություն է յուրաքանչյուրիս համար։ Ցավում եմ դրա համար, որը և՛ փաստացի ղեկավարության, և՛ ռուս օկուպանտների կողմից մշակութային ինքնության անտեսման ուղղակի արդյունք է։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը կենտրոնանալ Վրաստանի օկուպացված տարածքներում մեր մշակութային ժառանգության պաշտպանության խնդրի վրա»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սուխումիի գլխավոր ցուցասրահում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է ավելի քան 4000 գործ։