Սալոմե Զուրաբիշվիլի. Կիևի և այլ քաղաքների ռմբակոծումը սարսափելի լուր է, աշխարհը տեսավ ուկրաինացի ազգի ուժը, ողջ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին
Սալոմե Զուրաբիշվիլի. Կիևի և այլ քաղաքների ռմբակոծումը սարսափելի լուր է, աշխարհը տեսավ ուկրաինացի ազգի ուժը, ողջ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին

Կիևի և այլ քաղաքների ռմբակոծումը սարսափելի լուր է, խաղաղ բնակչության վրա հարձակման նպատակը նրանց ոչնչացնելն ու վախ սերմանելն է, բայց աշխարհը տեսել է ուկրաինացի ազգի ուժը,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին:

«Կիևի և այլ քաղաքների ռմբակոծումը սարսափելի լուր է։ Քաղաքացիների վրա անխտիր հարձակման նպատակը նրանց ոչնչացնելն ու վախ սերմանելն է, բայց աշխարհը տեսել է ուկրաինացի ազգի ուժը: Ամբողջ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։