Սալոմե Զուրաբիշվիլի. Քրիստիան Դանիելսոնի Թբիլիսի ժամանումը ցույց է տալիս, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել հանուն Վրաստանի ժողովրդավարական զարգացման
Սալոմե Զուրաբիշվիլի. Քրիստիան Դանիելսոնի Թբիլիսի ժամանումը ցույց է տալիս, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել հանուն Վրաստանի ժողովրդավարական զարգացման

Քրիստիան Դանիելսոնի Թբիլիսի ժամանումը ցույց է տալիս, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել հանուն Վրաստանի ժողովրդավարական զարգացման, – գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում Եվրամիության խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո:

«Քրիստիան Դանիելսոնի Թբիլիսի ժամանումը ցույց է տալիս, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել հանուն Վրաստանի ժողովրդավարական զարգացման: Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա հատուկ դեսպանի հետ: Եվս մեկ անգամ, յուրաքանչյուր կողմ պետք է երկիրը դնի առաջին տեղում և պայքարի ապաբևեռացման և կայունության համար», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: