Սալոմե Զուրաբիշվիլի. Իմ ցավակցությունն եմ հայտնում Մարոկկոյի ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների համար, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում
Սալոմե Զուրաբիշվիլի. Իմ ցավակցությունն եմ հայտնում Մարոկկոյի ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների համար, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնում Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար։

«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Մարոկկոյի ժողովրդին։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։ Մեր մտքերն այժմ զոհվածների ընտանիքների հետ են։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Երեկ Մարոկկոյում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 820, վիրավորվել՝ 672 մարդ։