Սալոմե Զուրաբիշվիլի. Ֆեմիցիդը ամենալուրջ խնդիրներից է, որին պետք է անդրադառնալ ոչ միայն հայտարարություններով, այլ նաև օրենսդրությամբ, շատ ավելի խիստ օրենսդրություն է անհրաժեշտ
Սալոմե Զուրաբիշվիլի. Ֆեմիցիդը ամենալուրջ խնդիրներից է, որին պետք է անդրադառնալ ոչ միայն հայտարարություններով, այլ նաև օրենսդրությամբ, շատ ավելի խիստ օրենսդրություն է անհրաժեշտ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ֆեմիցիդն այսօր ամենասուր խնդիրներից է։

Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ անհրաժեշտ է շատ ավելի խիստ օրենսդրություն։

«Մեր սոցիալական խնդիրներից սա երևի թե ամենասուրներից է, որ այսօր կա, և մենք դրան պետք է անդրադառնանք ոչ միայն հայտարարություններով ու խոսքով, այլ նաև օրենսդրությամբ։ Պետք է ընդունել նոր, շատ ավելի խիստ օրենսդրություն, որը կհաստատի սրա քրեականացումը այնպես, որ այդ կապակցությամբ կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։